Գլխավոր Լրահոս

Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը հայտարարում է CULTUR-EXP ծրագրի մեկնարկը

Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը հայտարարում է CULTUR-EXP ծրագրի մեկնարկը
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Եվրոպական Միության Ընդհանուր գործողությունների ծրագրի՝ «Սևծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակում: AMAP-ի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են սույն թվականի հուլիսի 1-ին: Ծրագիրն իրականացնում են կազմակերպություններ հինգ երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Բուլղարիայից և Մոլդովայից: Տևողությունը 24 ամիս է: Ծրագիրը նպատակ ունի նպաստել մշակույթի անդրսահմանային փոխանակմանը՝ տրամադրելով նորարարական, բազմալեզու ՏՏ պլատֆորմ՝ հիմնված առկա բաց ծրագրային կոդով սոցիալական պլատֆորմների լուծումների վրա և հարմարեցված մշակույթի գործիչների (նկարիչներ, գրողներ, փառատոնների կազմակերպիչներ, և այլն), մշակութային օպերատորների (թատրոններ, թանգարաններ և այլն) և մշակութային շուկայի այլ դերակատարների գործունեությանը: Այս պլատֆորմը նպատակ ունի դառնալ առցանց գործիք, որի միջոցով  Սևծովյան ավազանի տարածաշրջանի բոլոր արվեստագետները, արվեստի գործիչներն ու մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները կարող են գովազդել, քննարկել կամ կազմակերպել մշակութային միջոցառումներ, իրականացնել մշակութային գործունեություն: Պլատֆորմը նաև հանդես կգա որպես մշակույթի և մշակութային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության կարևոր աղբյուր մշակույթի սիրահարների համար: «Սա չափազանց կարևոր ծրագիր է հայ արվեստագետներին և մշակութային գործիչներին Սևծովյան տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ճանաչելի դարձնելու համար: Այս հարթակը ընձեռում է սոցիալական ցանցերի ինտեգրման, միջոցառումների տեղեկատուի և այլ հնարավորություններ»,- ասել է AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը: Ծրագրի ՏՏ զարգացման մենեջեր Բաբկեն Ջուհարյանն էլ հարթակի վերաբերյալ ասել է, որ Սևծովյան տարածաշրջանում առաջին անգամ նման հարթակը հիմնված կլինի բաց ծրագրային կոդով տեխնոլոգիայի վրա:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում