Գլխավոր Լրահոս

Խոշորներն ավելի շատ են ներկրել և քիչ վճարել

Խոշորներն ավելի շատ են ներկրել և քիչ վճարել

Այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ձեռքում կենտրոնացել է ոչ միայն ներկրումը, այլև արտահանումը։

Խոշոր հարկ վճարողների մասնաբաժնի ավելացումը տեղի է ունեցել մյուս՝ միջին և փոքր ընկերությունների հաշվին։ Ընդ որում, խոշոր հարկ վճարողների ներկրման ծավալներն աճել են 5,3%-ով այն դեպքում, երբ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրման ընդհանուր ծավալը կրճատվել է 2,1%-ով։

Այս պայմաններում նվազել են խոշոր հարկ վճարողների մաքսային վճարները (ներառյալ ԱԱՀ-ն)՝ 1,2%-ով և կազմել Դ83,8 մլրդ։ Սահմանին վճարված ԱԱՀ-ի ծավալը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, կրճատվել է 1,9%-ով՝ մինչև Դ63,3 մլրդ։

Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2013թ. առաջին կիսամյակում պետբյուջե մուտքագրված ԱԱՀ-ի ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 22,7%-ով (Դ35,6 մլրդ), ինչը հիմնականում ապահովվել է ներմուծումից ստացված եկամուտների հաշվին: Փաստորեն ներմուծումից ստացված ԱԱՀ-ի աճն ամբողջովին տեղի է ունեցել միջին և փոքր տնտեսավարողներին հաշվին՝ այն էլ ներկրման կրճատված ծավալների պայմաններում։

Իհարկե, խոշոր հարկ վճարողների կողմից ներկրման ծավալների աճի պայմաններում սահմանին վճարած ԱԱՀ-ի նվազումը կարող էր տեղի ունենալ եթե, օրինակ՝ կտրուկ ավելացել է սահմանին ԱԱՀ-ի վճարումից ազատված ապրանքների ներկրումը (օրինակ՝ բնական գազ, շաքարավազի հումք), կամ ներկրվել են սարքավորումներ, որոնց գծով վճարվելիք ԱԱՀ-ն կառավարության որոշմամբ հետաձգվել է։

Այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ձեռքում կենտրոնացել է ոչ միայն ներկրումը, այլև արտահանումը։ Այսպես, առաջին կիսամյակում 477 խոշոր հարկ վճարողին բաժին է ընկել Հայաստանի արտահանման 76%-ը (Դ219 մլրդ)՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 68,7%-ի համեմատ։

Ի դեպ, մոնիտորինգի ենթարկված խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե վճարած հարկերի ծավալն աճել է մոտ 6%-ով, այն դեպքում, երբ առաջին կիսամյակում բյուջեի հարկային եկամուտների աճը կազմել է 21,1%։ Եթե հաշվի առնեն նաև այն, որ խոշոր հարկ վճարողների իրացումից հասույթը աճել է 9,3%-ով՝ կազմելով Դ1,5 տրլն, ինչպես նաև ներկրման և արտահանման կենտրոնացման փաստը, ապա իրականում նրանց վճարումներն այդքան էլ մեծ չեն, իսկ բյուջեի հարկային եկամուտների աճն ապահովել են փոքր և միջին տնտեսավարողները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում