Գլխավոր Լրահոս

Չինաստանում քննարկվել են ՏՏ ոլորտում հայ-չինական համագործակցության հեռանկարները

Չինաստանում քննարկվել են ՏՏ ոլորտում հայ-չինական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել  China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունի հետ, որը ներկայացրել է ընկերության գործունեությունը: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն աշխարհում զբաղեցնում է ոլորտի տասներորդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում ներկայացված լինելու հարցում և արդեն իսկ մշակում են մի շարք առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարության քննարկմանը: Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Inspur ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությանը ներկայացնում է ՏՏ ոլորտը. նախագծում և արտադրում է գերհամակարգիչներ, մշակում  ՏՏ ծրագրեր կրթության, ինդուստրիալ դիզայնի համար: Ընկերության փոխնախագահ Ժհանգ Դոնգը վարչապետ Սարգսյանին   պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ տեղյակ են ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մասին, և համաշխարհային շատ ընկերություններ ակտիվացնում են իրենց ներկայությունն Հայաստանի Հանրապետությունում: Ըստ Ժ.Դոնգի` այս ոլորտում կա զարգացման մեծ ներուժ և համագործակցության լայն հեռանկար: Վարչապետ Սարգսյանն ընկերության ներկայացուցիչներին հայտնել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակայություններից է: Նա նշել է, որ անցած տարվանից Հայաստանն ունի իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որն աշխատում է պետություն-մասնավոր համագործակցությամբ:  Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև վերջերս Երևանում բացված ազատ տնտեսական գոտու առավելությունները, որոնք  հիմնականում նախատեսված են  ՏՏ ոլորտի ընկերությունների համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում