Գլխավոր Լրահոս

Էժան գազ` Մաքսային միության դիմաց

Էժան գազ` Մաքսային միության դիմաց

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այդպես էլ չի կարողանում հստակեցնել, թե ինչ մեխանիզմներով է կառավարությունը սուբսիդավորելու սահմանին ռուսական գազի $270/1000 խմ ձեռքբերման գնի 30%-ը։ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովում նախարարը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական կողմի հետ արդեն պայմանավորվել են գազի գնի սուբսիդավորման շուրջ: Նրա խոսքով՝ գազի սուբսիդավորման հարցի լուծումը կապված է Մաքսային միությանն անդամակցության հետ, «համաձայնությունը ձեռք է բերվել Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացի շրջանակներում»:

«Այդ հարցը շուտով լուծում կստանա Մաքսային միության ներքո»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ անդամակցությունը դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա, քանի որ հիմնական էներգակիրները ներկրվում են հենց Ռուսաստանից։

Չի բացառվում, որ Մաքսային միությանն անդամակցության արդյունքում սահմանին Հայաստանի համար գազի գինը նվազի 30%-ով. բայց ոչ նրա համար, որ Ռուսաստանը Հայաստանին դրամաշնորհային միջոցներ կհատկացնի, այլ պարզապես սա պայմանավորված կլինի մաքսային ընթացակարգերով։ Ռուսաստանը բնական գազի արտահանման վրա կիրառում է 30% տուրք, որը, սակայն, չի տարածվում Մաքսային միության անդամ երկրներ արտահանման դեպքում՝ միասնական մաքսային տարածքի առկայության պայմաններում։

Ստացվում է մի իրավիճակ, երբ այս տարվա ապրիլի 1-ից Հայաստանի համար Ռուսաստանը գազի գինը բարձրացնում է $81-ով կամ 42,6%-ով ($270/1000 խմ), իսկ հիմա պատրաստվում է արտահանման տուրք չկիրառելու ճանապարհով գինը իջեցնել մինչև $189/1000 խմ համար։

Անկախ գազի գնի փոփոխության հնարավորությունից` վերջնական սպառողների համար կապույտ վառելիքի սակագինն անփոփոխ կմնա։ Խնդիրն այն է, որ հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատելով «ՀայՌուսգազարդի» սակագները, հիմք էր ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի նամակը, ըստ որի կառավարությունը սուբսիդավորելու է ձեռքբերման գնին 30%-ը։

Արդյունքում` հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ-ի գազի սակագինը բարձրացավ միայն 18%-ով՝ մինչև Դ156/1 խմ, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով՝ մինչև մինչև $276,98/1000 խմ։ Էլեկտրաէներգիան 1կՎտ/ժ-ի հաշվով թանկացավ Դ8-ով կամ 27%-ով (ցերեկային սակագին հաստատվեց Դ38/1կՎտժ-ը, գիշերային սակագին՝ Դ28/1կՎտժ)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում