Գլխավոր Լրահոս

Թուրքիայի քրդերի գումարտակը կկռվի Սիրիայի քրդերի դեմ

Թուրքիայի քրդերի գումարտակը կկռվի Սիրիայի քրդերի դեմ

Սիրիայի քրդերի դեմ  կռվելու նպատակով Թուրքիայում քրդերից կազմված գումարտակ է ստեղծվել, գրել է հետախուզական բնույթի տեղեկությունների հրապարակմամբ հայտնի ֆրանսիական Intelligence Online պարբերականը:

Ըստ Intelligence Online-ի` ջիհադական այս գումարտակին ֆինանսավորում է  գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, որի իսլամական ուղղվածությամբ դպրոցները մեծ ազդեցություն ունեն Թուրքիայում և մուսուլմանական աշխարհում: Գումարտակի հիմնական նպատակը Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» զինյալ թևի դեմ պայքարն է: 

Intelligence Online-ը հայտնում է նաև, որ քրդական գումարտակի անդամները գյուլենական իսլամական դպրոցի անդամներ են: Քրդական գումարտակում ընդգրկված են նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) այն անդամները, որոնք բանտերում ենթարկվել են իսլամական քարոզչության ազդեցությանը: Բացի այդ՝ գումարտակի անդամները մեծամասամբ դրամի կարիք ունեցող երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրն ստանում է հազար դոլար:

Ըստ Intelligence Online-ի` այս մարտիկները ուղարկվում են թուրք-սիրիական սահմանային քրդաբնակ շրջանները, որտեղ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» կամ  ծայրահեղական «Էլ Նուսրա» կազմակերպության կազմում կռվում են քրդերի դեմ:

Սիրիայում ապրում է շուրջ 1,5 մլն քուրդ, որոնք, օգտվելով Սիրիայում սկսված հակակառավարական ցույցերից ու ներքին բախումներից, Թուրքիային սահմանակից մի շարք քրդաբնակ շրջաններում վերահսկողություն են հաստատել։

Թուրքիայի կառավարությունը փորձում է ամեն կերպ ճնշել քրդերի ակտիվությունը և հայտարարել է, որ թույլ չի տա՝ Սիրիայի քրդերը ինքնավարություն ձեռք բերեն:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում