Գլխավոր Լրահոս

iPhone-ի օգտատերերը iPhone 5S-ի և iPhone 5C-ի արժեքների մասին

iPhone-ի օգտատերերը iPhone 5S-ի և iPhone 5C-ի արժեքների մասին
Չինաստանի իշխանությունները Apple-ին արտոնագիր են շնորհել՝ վաճառելու իր գաջեթները չինական առաջատար China Mobile օպերատորի միջոցով, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը: China’s Telecom Equipment Certification Center-ի հաղորդագրության համաձայն՝ արտոնագիրը հաստատում է այն փաստը, որ iPhone-ը համապատասխանում է այն ստանդարտներին, որոնցով առաջնորդվում է China Mobile-ը: Հատկանշական է, որ China Mobile-ի բաժանորդների քանակն (700 մլն մարդ) անհամեմատ գերազանցում է ամերիկյան Verizon Wireless բջջային օպերատորի բաժանորդների քանակը: Եթե China Mobile-ի բաժանորդների 5%-ը ձեռք բերի նոր մոդելի iPhone, վերջինիս վաճառքի ծավալը կավելանա 35 մլն-ով: HSBC-ի վերլուծաբանների կարծիքով՝ China Mobile-ի միջոցով իրականացվելիք վաճառքները կարող են ավելացնել հասույթն այն շրջաններում, որտեղ ընկերությունը գտնվում է ուժեղ մրցակցային դաշտում՝ մյուս սմարթֆոն արտադրողների հետ: Apple-ի վաճառքները 2013թ․ ապրիլ-հունիսին Չինաստանում և Հոնկոնգում կրճատվել են մինչև 5%: Apple-ն այժմ սմարթֆոնների վաճառքի գծով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: iPhone 5S-ը Չինաստանում արժի $860, իսկ iPhone 5C-ն՝ $730: Ինչպես հաղորդում է China Daily-ն՝ չինական Sina պորտալի օգտատերերի հետ իրականացրած հարցման արդյունքում պարզվել է, որ վերջիններս iPhone 5C-ը համարում են բավական թանկարժեք: Նոր սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին՝ ամբողջ աշխարհում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում