Գլխավոր Լրահոս

Անչափահասը գնել է Wikileaks սերվերը $33 հազ-ով

Անչափահասը գնել է Wikileaks սերվերը $33 հազ-ով
WikiLeaks կազմակերպության տվյալների պահպանման սերվերն աճուրդի էր հանվել eBay օնլայն խանութում նախկին սեփականատիրոջ՝ Bahnhof շվեդական ընկերության  կողմից, հաղորդում է Wired-ը: Սերվերը գնվել է $33 հազ-ով, իսկ գնորդի մասին հայտնի էր միայն այն, որ նա գտնվում է Շվեդիայի տարածքից դուրս: 2013թ․ սեպտեմբերի 13-ին Bahnhof-ի գլխավոր տնօրեն Ջոն Կարլունգը լրագրողներին պատմել է, որ իր հետ կապ է հաստատել գնորդի հայրը: Պարզվել է, որ գնումն իրականացրել է 17-ամյա մի անչափահաս, որը սերվերի արժեքի վճարման համար օգտագործել է ծնողի կրեդիտ քարտը:
Կարլունգը համաձայնվել է չեղյալ համարել գործարքը և սերվերը վաճառել աճուրդի նախավերջին մասնակցին, որը վերջինիս համար առաջարկել էր $32,9 հազ:
Վերոնշյալ աճուրդը շարունակվել է տասը օր, որի ժամանակ եղել է 93 գնային առաջարկ: Հատկանշական է, որ Bahnhof-ը ոչնչացրել է բոլոր տվյալները, որոնք եղել են WikiLeaks սերվերում և վաճառել է այն որպես արվեստի նմուշ: Վաճառքի արդյունքում ստացված գումարն ընկերությունը պատրաստվում է հատկացնել բարեգործությանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում