Գլխավոր Լրահոս

Google-ը գնել է ֆայլերի փոխանակման Bump ծառայությունը

Google-ը գնել է ֆայլերի փոխանակման Bump ծառայությունը
Google-ը ձեռք է բերել Bump ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հարվածի միջոցով բջջային սարքավորումների և համակարգիչների միջև փոխանակել տվյալներ ու ֆայլեր, հաղորդում է Verge-ը: Bump-ի հիմնադիր և ղեկավար Դեվիդ Լիբն ընդգծել է, որ գործարքը չի ազդի ծառայության աշխատանքների վրա՝ այն կշարունակի պահպանել իր գոյությունը: Bump-ը բջջային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս արագ փոխանակել տվյալներ, լուսանկարներ և այլ ֆայլեր, որի համար անհրաժեշտ է բառացիորեն հարվածել մեկ սմարթֆոնը մյուսին: Ծառայությունը կարողանում է նաև իրականացնել տվյալների փոխանակություն սմարթֆոնի և համակարգչի միջև, որի համար հարկավոր է մուտք գործել bu.mp կայքը, ընտրել համակարգչում կամ բջջայինում տեղադրված տվյալ ֆայլը և հարվածել բջջայինը համակարգչի ստեղնաշարի «բացարկ» ստեղնին: Հիշեցնենք, որ Bump-ը թողարկվել է 2012թ. մայիսին: 2013թ. փետրվարին վերջինիս բեռնումների քանակը հասել էր 125 մլն-ի:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում