Գլխավոր Լրահոս

PayPal-ը սկսել է գործարքներ իրականացնել ռուբլով

PayPal-ը սկսել է գործարքներ իրականացնել ռուբլով
Աշխարհում ամենամեծ էլեկտրոնային վճարային PayPal համակարգը 2013թ. սեպտեմբերի 17-ին սկսել է աշխատել նաև ռուսական ռուբլով, հաղորդում է Cnet-ը: Ընկերությունը կարծում է, որ ռուս օգտատերերի քանակն այս քայլից հետո կանցնի 3 մլն-ի սահմանագիծը: Այսուհետև PayPal-ի հետ համագործակցող ինտերնետ խանութներից գնումներ կատարելիս պարտադիր չէ մուտքագրել կրեդիտ քարտի համարը, հարկավոր է միայն նշել վճարային համակարգում առկա հաշվեհամարը: Սեպտեմբերի 17-ից հնարավոր կլինի նաև PayPal հաշվեհամարներից դուրս բերել օգտատերերի միջոցները՝ ռուսական բանկերի օգնությամբ: 2012թ․ Ռուսաստանի քաղաքացիները PayPal-ի միջոցով իրականացրել են շուրջ $1 մլրդ-ի շրջանառություն: J’son&Partners Consulting-ի տվյալների համաձայն ռուսական էլեկտրոնային վճարումների շուկան հասել է 1,8 տրիլիոն ռուբլու սահմանագծին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում