Գլխավոր Լրահոս

Ներսես Կարամանուկյանը նշանակվել է «Անելիք բանկի» վարչության նախագահ

Ներսես Կարամանուկյանը նշանակվել է «Անելիք բանկի» վարչության նախագահ

«Անելիք բանկի» խորհրդի սեպտեմբերի 17-ի նիստին բանկի վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը՝ դադարեցնելով իր անդամակցությունը բանկի Խորհրդին:

«Աշխատելով Անելիք բանկի խորհրդի կազմում և լավատեղյակ լինելով բանկի աշխատանքի սկզբունքներին՝ կարծում եմ, համատեղ ուժերով մեզ կհաջողվի Կրեդիտ բանկի աշխատանքային ձեռքբերումները գրանցել նաև Անելիք բանկում»,- ըստ «Անելիք բանկի» հաղորդագրության ասել է Կարամանուկյանը։

Ներսես Կարամանուկյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի ֆինանսատնտեսական գործերի կառավարիչ, ապա՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հայաստանյան գրասենյակի ղեկավար, 2009-2011 թթ. եղել է «Արդշինինվեսբանկի» վարչության նախագահը: 2011թ. Կարամանուկյանը աշխատել է բրիտանական Lydian International ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն, իսկ մինչև «Անելիք բանկից» հրավեր ստանալը՝ Ասիական զարգացման բանկում տնտեսության մասնավոր հատվածի հարցերով խորհրդական։

Սեպտեմբերի սկզբին «Անելիք բանկ» խորհուրդը ընդունել էր բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումը՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ՝ Հայաստանի բանկերի միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ճզմաչյանը «Անելիք բանկից» ըստ էության դուրս էր եկել այն բանից հետո, երբ լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը՝ CreditBank S.A.L-ը, դարձել էր «Անելիք բանկի» բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր (գործարքի մասին տեղեկատվությունը բանկի կայքում տեղադրվել է օգոստոսի 27-ին)։ Մինչ այդ լիբանանյան բանկին պատկանում էր «Անելիք բանկի» բաժնետոմսերի 89,95%-ը, 10,05%-ը Սամվել Ճզմաչյանի մասնաբաժինն էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում