Գլխավոր Լրահոս

iOS 7-ը հասանելի է անվճար թարմացման համար

iOS 7-ը հասանելի է անվճար թարմացման համար
iOS 7 բջջային օպերացիոն համակարգը 2013թ. սեպտեմբերի 18-ին հասանելի է դարձել iOS սարքավորումների համար, որից հնարավոր է օգտվել iPhone, iPad և iPod գաջեթների միջոցով, սակայն ոչ բոլոր տարբերակների, հաղորդում է Mashable-ը: iOS 7-ի ինտերֆեյսի վրա աշխատել է Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Իվը: iOS 7-ում ներկառուցված ստեղնաշարը կիսաթափանցիկ է, օգտատերը դրա հետևում հնարավորություն ունի տեսնել բովանդակությունը: iOS 7-ի նորույթներից է ֆայլերի փոխանակման AirDrop ծառայությունը, որը հնարավորություն է տալիս P2P Wi-Fi-ի միջոցով «կիսել» լուսանկարներ ու տեսանյութեր մոտակայքում գտնվող ընկերների հետ: Թարմացված օպերացիոն համակարգի հետ միասին Apple-ը կթողարկի նաև iTunes Radio երաժշտական ծառայությունը, որն օգտատերերին հնարավորություն կտա երաժշտություն լսել հոսքային ռեժիմով, ինչպես նաև ստեղծել սեփական ռադիոալիք և խմբագրել փլեյլիստեր: Այն կտրամադրվի անվճար տարբերակով, սակայն կատարումները կուղեկցվեն գովազդներով: Գովազդներ ստիպված չեն լինի լսել iTunes Match-ում գրանցված օգտատերերը:
Control Center գործառույթը կապահովի համակարգի կառավարման պարամետրերի, երաժշտության և բջջային ծրագրերի կառավարման գործընթացը: Տեսախցիկը կստաա լուսանկարների խմբագրման նոր ֆոտոֆիլտրներ: Apple-ը նաև թարմացրել է Siri ձայնային օգնականը` հնարավորություն տալով օգտատերերին ընտրել կնոջ կամ տղամարդու ձայնը:
Safari բրաուզերը կստանա լայնաէկրան ռեժիմ և նոր պատուհանների բացման սահմանափակման արգելանքի վերացում: iOS 7-ից կարող են օգտվել iPhone 4, iPad 2, iPad mini, iPod Touch 5 և բարձր մոդելների գաջեթների օգտագործողները: Այն կաշխատի նաև iPhone 5S և iPhone 5C թարմացված սմարթֆոնների հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում