Գլխավոր Լրահոս

Instagram-ում հայտնվել են iPhone 5s-ի նկարահանած առաջին «slow motion» տեսանյութերը

Instagram-ում հայտնվել են iPhone 5s-ի նկարահանած առաջին «slow motion» տեսանյութերը
Apple-ը բրիտանական Burberry նորաձևության տանը տրամադրել  է թարմացված iPhone 5s սմարթֆոնը ցուցադրությունների նկարահանման համար, հաղորդում է Mashable-ը: Ընկերությունը Instagram-ում հրապարակել է մի քանի տեսահոլովակ, որոնք ցուցադրում են նոր տեսախցիկի հնարավորությունները և դանդաղեցված նկարահանումը: iPhone 5s-ն ունի 8 Մգպ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս տեսանյութերը նկարահանել 120 կադր/վրկ հաճախականությամբ: Այսպիսի տեսանյութը, գործարկման դեպքում, կստեղծի դանդաղեցված նկարահանման էֆեկտ (slow motion): Նոր սմարթֆոնի հնարավորությունները փորձարկվել են Burberry-ի գարուն-աշուն հավաքածուի ցուցադրման ժամանակ: Նորաձևության տունը հրապարակել է մի քանի կարճ տեսանյութ, որոնցից երևում է, որ պատկերից բացի դանդաղում են նաև պատկերն ուղեկցող ձայները: Հիշեցնենք, որ iPhone 5s-ը ներկայացվել է 2013թ․ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած շնորհանդեսի ժամանակ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում