Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի ղեկավար Քերըն Հիլիարդին: Այս մասին հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Քերըն Հիլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով: Ըստ տիկին Հիլիարդի՝ ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը, և Հասաստանին լրացուցիչ $1 մլն կտրամադրվի:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:
Civilnet











