Գլխավոր Լրահոս

Internet Explorer-ի բոլոր տարբերակներում վտանգավոր սխալ է հայտնաբերվել

Internet Explorer-ի բոլոր տարբերակներում վտանգավոր սխալ է հայտնաբերվել
Microsoft-ին պատկանող Internet Explorer (IE) բրաուզերի բոլոր տարբերակներում, սկսած IE6-ից մինչև IE11, կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել, հաղորդում է TechCrunch-ը: Հատկանշական է, որ IE11-ը ներկառուցված է թարմացված Windows 8.1 օպերացիոն համակարգում: Վտանգն առնչվում է Windows-ի բոլոր տարբերակներին՝ Windows XP-ից մինչև Windows 8.1, որը ներկայացվելու է 2013թ․ հոկտեմբերին: Խոցելիությունը հաքերներին հնարավորություն է տալիս IE-ի բրաուզերի միջոցով մատչում ստանալ համակարգիչների օպերացիոն հիշողությունում գործող հեռացված կամ սխալ տեղադրված օբյեկտներին: Microsoft-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ են վերոնշյալ խնդրի մասին և փորձում են լուծել այն: Ընկերությունը թողարկել է «patch» գործառույթը, որը հնարավորություն է տալիս հեռացնել այդ «bug»-ը՝ վիրուսը: Օգտատերերը կարող են տեղադրել «bug»-ը ձեռքով, այն կներառվի նաև բրաուզերի հաջորդ ավտոմատ թարմացման կազմում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում