Գլխավոր Լրահոս

Թողարկվել է Angry Birds Star Wars II թարմացված տարբերակը

Թողարկվել է Angry Birds Star Wars II թարմացված տարբերակը
Ֆիննական Rovio ընկերությունը ինտերնետ օնլայն խանութներում տեղադրել է Angry Birds խաղի շարունակությունը՝ բջջային սարքավորումների համար նախատեսված Angry Birds Star Wars II տարբերակը, հաղորդում է Verge-ը: Խաղը հասանելի է iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերի համար: Աղբյուրի հաղորդմամբ՝ խաղի երկրորդ մասում ներգրաված են նոր կերպարներ և նոր փուլեր: Օգտագործողը հնարավորություն ունի ընտրելու, թե որ կերպարի օգտին խաղա՝  թռչունների՞, թե՞ խոզերի: Հիշեցնենք, որ Angry Birds-ի առաջին խաղը թողարկվել է 2009թ․ դեկտեմբերի 10-ին Apple iOS օպերացիոն համակարգի համար: App Store-ի վճարովի ծրագրերի ցանկում վերջինս, իր գոյության ամբողջ ընթացքում, հանդիսանում է ամենահայտնի բջջային ծրագիրը: Rovio-ի հասույթը 2011-ից հետո գրեթե կրկնակի ավելացել է, իսկ մաքուր շահույթը կազմել է $71 մլն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում