Tegra Tab անվանումով նման սարքավորում NVIDIA-ն ցուցադրել էր 2013թ հունիսին Computex 2013 համաժողովի շրջանակում:
Գաջեթն ունի с IPS մատրիցայով 7-դյույմանոց HD էկրան, 1 Գբ օպերացիոն հիշողություն, 5 Մգպ հիմնական և VGA երկրորդային տեսախցիկներ: Գաջեթն ունի քառամիջուկ Cortex-A15 պրոցեսոր և 72-միջուկանի GeForce տեսաքարտ, նաև ներկառուցված 16 Գբ հիշողության կուտակման սարք, որը microSD քարտարանի օգնությամբ ընդլայնվում է մինչև 32 Գբ:
Ընկերության մամլո հաղորդագրությունն ասում է, որ Tegra Note-ը կաշխատի Android օպերացիոն համակարգի թարմացված տարբերակով, սակայն թողարկման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Civilnet











