Գլխավոր Լրահոս

Թուրքական բանակը հարվածել է Սիրիայի քրդերի հենակետերին

Թուրքական բանակը հարվածել է Սիրիայի քրդերի հենակետերին

Թուրքիային սահմանակից սիրիական Թել Աբյադ շրջանում քրդերի ու ծայրահեղ արմատական «Ալ Նուսրա ճակատի» միջև մղվող կռիվներին միջամտել է թուրքական բանակը, հաղորդում է քրդական Firat գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ թուրքական բանակը սեպտեմբերի 19-ին կրակ է բացել Թել Աբյադ շրջանում գտնվող քրդական «Ժողովրդական պաշտպանական միությունների» (YPG) հենակետերի վրա: Թուրք դիպուկահարների հարվածից սպանվել է քրդական գումարտակի երկու զինվոր:

Firat-ը գրում  է, որ «Ալ Նուսրայի» զինյալների՝ քրդական դիրքերի վրա երկրորդ հարձակումը համընկել է թուրքական բանակի հարվածի հետ: Քրդերը պնդում են, որ թուրքերն ու «Ալ Նուսրան» համատեղ են գործում:

Սիրիայում ներքաղաքական ճգնաժամից հետո քրդերն ուրույն ճանապարհ են ընտրել:  Քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» գլխավորությամբ կազմավորվել են ռազմական գումարտակներ, որոնք պայքարում են Սիրիայի քրդաբնակ շրջաններում իրենց վերահսկողությունը հաստատելու համար: Թուրքիան, անհանգստացած քրդերի հաջողություններից, օժանդակում է «Ալ Նուսրային», որն էլ իր հերթին պայքարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում