Գլխավոր Լրահոս

Հայաստանի պարտատոմսերը 2 մլրդ դոլարի պահանջարկ ունեն

Հայաստանի պարտատոմսերը 2 մլրդ դոլարի պահանջարկ ունեն

Հայաստանը սահմանել է ԱՄՆ դոլարով թողարկվելիք պարտատոմսերի վերջնական եկամտաբերությունը՝ 6.25%: Reuters-ը, վյայակոչելով շուկայի իր աղբյուրները, հաղորդում է, որ թողարկված պարտատոմսերի պահանջարկն արդեն հասել է 2 մլրդ դոլարի: Չապահովված 144a/Reg S պարտատոմսերի գնանշումն ակնկալվում է հինգշաբթի երեկոյան՝ Deutsche Bank, HSBC և JP Morgan բանկերի միջոցով:

Ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը Սիվիլնեթին ասաց, որ պարտատոմսերի տեղաբաշխումը սկսվել է երևանյան ժամով 14-00-ից, և շուտով կամփոփվեն արդյունքները: 

ՀՀ կառավարությունը այս տարի որոշում էր կայացրել $500 մլն-ի դոլարային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ: Անցյալ շաբաթ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այցելել էր ԱՄՆ` պոտենցիալ ներդրողների, մասնավորապես՝ HSBC Bank-ի, J.P.Morgan Securities-ի, Deutsche Bank AG-ի հետ հանդիպման նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում