Գլխավոր Լրահոս

Իրանն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հարցում

Իրանն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հարցում

Իրանի իշխանությունները շահագրգռված են մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ են հարևան երկրներում, որտեղ քաղաքական բախումներ են ընթանում,  կառավարության և ընդդիմության միջև բանակցություններում ստաձնել միջնորդի դերը: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան Washington Post պարբերականի կայքում հրապարակած իր հոդվածում:

«Նախ՝ առաջինը մենք պետք է միավորվենք ազգային երկխոսությանն ուղղված աշխատանքներում՝ լինի դա Սիրիայում, թե Բահրեյնում: Դրա հետ կապված ես հայտարարում եմ իմ կառավարության պատրաստակամության մասին՝ աջակցելու Սիրիայի իշխանությունների և ընդդիմության երկխոսության կայացմանը», -ասել է Ռոհանին:

Միաժամանակ՝ նա միջազգային գործընկերներին կոչ են արել  չհրաժարվել երկխոսությունը զարգացնելու նոր հնարավորություններից, որոնք ստեղծվել են երկրում նախագահական ընտրություններից հետո:

Ռոհանին սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է , որ մտադիր է հանդիպել Իրանի առաջնորդի հետ: Ռոհանիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը դեռ հարցականի տակ է:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում