Գլխավոր Լրահոս

Եվրաբոնդերի թողարկումը դիվերսիֆիկացնում է ֆինանսական աղբյուրները. ֆինանսների նախարար

Եվրաբոնդերի թողարկումը դիվերսիֆիկացնում է ֆինանսական աղբյուրները. ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գոհ է եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներից։

«Միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները, և Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված»,- հայաստանյան եվրապարտատոմսերի առաջին թողարկումը մեկնաբանել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Deutsche Bank AG-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են Հայաստանի եվրապարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման ծավալը կազմել է $700 մլն, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6%: Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ Բաց շուկաների դաշնային կոմիտեի (FOMC) հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը»,- նշել է ֆինանսների նախարարը: Նրա գնահատմամբ՝ այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները և ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները:

Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է $3 մլրդ-ի սահմանը, նշվում է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում