Գլխավոր Լրահոս

Nokia-ի նախկին ղեկավարը կստանա $25,5 մլն բոնուս՝ Microsoft վերադառնալու համար

Nokia-ի նախկին ղեկավարը կստանա $25,5 մլն բոնուս՝ Microsoft վերադառնալու համար
Microsoft-ի` Nokia-ի գնման մասին կատարած հայտարարությունից անմիջապես առաջ Nokia-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը (Stephen Elop) վայր է դրել իր լիազորությունները: Microsoft վերադանալու համար նա շուրջ $25,5 մլն բոնուս կստանա, հաղորդում է Financial Times-ը: Գումարային բոնուսի 70%-ը կվճարի Microsoft-ը, իսկ մնացած մասը՝ Nokia-ն: Այդ գումարը հավասար կլինի Էլոպի՝ Nokia-ում 3 տարվա ընթացքում աշխատած գումարին: 2010-ին, երբ Nokia-ն հրավիրում էր Էլոպին, նրան վճարել է $6,2 մլն հավելավճար: Այժմ Էլոպը հանդիսանում է Nokia Devices & Services ստորաբաժանման գործադիր փոխնախագահը և կմնա այդ պաշտոնում մինչև Microsoft-ի կողմից նշված ստորաբաժանման գնման գործընթացի ավարտը: Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը, որը 2013թ․ սեպտեմբերի սկզբին հայտարարել էր ընկերությունից հեռանալու մասին,  The Seattle Times-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Էլոպն իր պաշտոնը զբաղեցնող «ներքին թեկնածուների» շարքում է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում