Գլխավոր Լրահոս

Quickoffice օֆիսային փաթեթն անվճար է դարձել

Quickoffice օֆիսային փաթեթն անվճար է դարձել
Google-ը Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների համար Quickoffice փաթեթը դարձրել է անվճար, հաղորդում է Verge-ը: Մինչ այժմ վերջինիս տարբերակներից կախված փաթեթի արժեքը կազմում էր $15-ից $20: Quickoffice փաթեթի օգնությամբ օգտատերերը հնարավորություն ունեն աշխատելու տեքստային ֆայլերի հետ, աղյուսակներ և ներկայացումներ կառուցելու, բացառությամբ՝ OpenOffice ֆորմատի: Յուրաքանչյուր Google օգտատիրոջ, որը կբեռնի վերոնշյալ փաթեթը մինչև 2013թ․ սեպտեմբերի 26-ը, կտրամադրվի 10 Գբ անվճար տարածություն Google Drive ծառայությունում՝ երկու տարի ժամկետով: Մինչ այժմ օֆիսային փաթեթին նման անվճար մատչման իրավունք ունեին միայն Google Apps-ում գրանցված օգտատերերը:
Quickoffice-ը կազմված է Quickword տեքստային խմբագրիչից, Quicksheet աղյուսակից և ներկայացումների QuickPoint ծառայությունից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում