Գլխավոր Լրահոս

Apple-ը հնարավորություն կտա 3G և Wi-Fi ցանցերը միաժամանակ օգտագործել

Apple-ը հնարավորություն կտա 3G և Wi-Fi ցանցերը միաժամանակ օգտագործել
Apple-ի նոր՝ բջջային iOS 7 օպերացիոն համակարգի կոդում հայտնաբերվել է նոր ցանցային պրոտոկոլ՝ Multipath TCP-ն, որի շնորհիվ iPhone և iPad գաջեթները համարվում են միակ սարքավորումները, որոնց միջոցով հնարավոր է տվյալների զուգահեռ բեռնումներ իրականացնել Wi-Fi և 3G կապի միջոցներով: Նշենք, որ iOS-ի նախորդ տարբերակներում հնարավոր էր օգտագործել վերոնշյալ կապի միջոցներից միայն մեկը: Multipath TCP-ի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ համակարգը կարողանում է ինքնուրույն դասակարգել տվյալները, միանալով այն ցանցին, որն այդ պահին ավելի արագ է աշխատում: Նորարարության հեղինակը համակարգչային տեխնոլոգիաների բելգիացի պրոֆեսոր Օլիվեր Բոնավենտուրեն է, որը վերոնշյալ տեխնոլոգիայի մշակման գործընթացն սկսել է դեռևս 2008-ին: Apple-ի սարքավորումներն առաջինն են որոնցում կօգտագործվի այն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում