Գլխավոր Լրահոս

Սիրիական հարցի շուրջ որևէ քննարկում առանց Իրանի «ոչ իրատեսական է». Գյուլ

Սիրիական հարցի շուրջ որևէ քննարկում առանց Իրանի «ոչ իրատեսական է». Գյուլ

Սիրիական հարցի շուրջ որևէ քննարկում առանց Իրանի «ոչ իրատեսական է», ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Hurriyet Daily News-ը:  

«Անկեղծ ասած՝ ոչ իրատեսական է քննարկել սիրիական հարցն առանց Իրանի: Վերջինիս հետ փոխըմբռնման հասնելու համար դեռ քայլեր է պետք ձեռնարկել, այդուհանդերձ՝ անկարելի է այդ քննարկումից դուրս թողնել այդ երկիրը», - ասել է Գյուլը՝ հավելելով, որ և՛ Թուրքիան, և՛ Իրանը ուղղակիորեն ներգրավված են Սիրիայում ընթացող գործընթացնում: Գյուլը նաև ընդգծել է Հասան Ռոհանիի՝ որպես Իրանի նոր նախագահ ընտրվելու արդյունքում իրանական քաղաքականության մեջ «նոր դարաշրջանի» սկիզբը:

«Թուրքիան, ուղղակիորեն ներգրավված լինելով հարցում՝ սիրիական հարցի քննարկման ժամանակ պետք է մեծ ուշադրության արժանանա՝ չնայած հարցը վերաբերում է բազմաթիվ այլ երկրների ևս», - ասել է Գյուլը: Նա նաև անդրադարձել է թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող բախումներին՝ «արմատական խմբավորումներին» որակելով Թուրքիայի «ամենամեծ մտահոգություն»:

Աբդուլլահ Գյուլն այս օրերին Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին, որտեղ սիրիական հարցը, ամենայն հավանականությամբ, լինելու է օրակարգի ամենագլխավոր հարցերից: Նյու Յորք մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Գյուլն ասել էր, որ «Թուրքիան պատերազմ չի ուզում Սիրիայում, այլ ձգտում է այդ երկրում արյունահեղության անհապաղ դադարեցմանը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում