Գլխավոր Լրահոս

Աճեմօղլուն կվարի Հայաստանի տնտեսությանը նվիրված ֆորում

Աճեմօղլուն կվարի Հայաստանի տնտեսությանը նվիրված ֆորում

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր, աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն և Policy Forum Armenia (PFA) կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը հոկտեմբերի 9-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայում կկազմակերպեն «Հայաստանի տնտեսական զարգացում. աճի հեռանկարներ և ձախողման ռիսկեր» (Armenia’s Economic Development: Prospects for Growth and Risks of Failure) խորագրով ֆորում, հաղորդում է Armenianweekly-ն:

Ֆորումի ընթացքում Աճեմօղլուն կանդրադառնա «Ինչու են ազգերը ձախողում» (Why Nations Fail) իր հայտնի գրքին, որը բարձրացնում է հարյուրամյակներ շարունակ փորձագետներին հուզող հարցեր՝ ինչու են որոշ պետություններ հարուստ, մյուսները՝ աղքատ, ինչու են ազգերը բաժանված հարուստների և աղքատների, առողջների և հիվանդների և այլն:

Տնտեսական վերլուծաբան Դավիթ Գրիգորյանը կխոսի Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակից՝ անդրադառնալով Աճեմօղլուի հիմնական մոդելին և Հայաստանի տնտեսական ներկայիս մարտահրավերներին: 

Photo: wikipedia.org

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում