Գլխավոր Լրահոս

Հայաստանը կծածկվի 4G ինտերնետային ցանցով

Հայաստանը կծածկվի 4G ինտերնետային ցանցով
2015-ից «Յուքոմը» կարող է կոմերցիոն նպատակով շահագործման հանձնել 4G լայնաշերտ ինտերնետային ցանց։ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը նոր փուլ է մտնում։ 2015-ից «Յուքոմ» ընկերությունը կարող է կոմերցիոն նպատակով շահագործման հանձնել 4G (Long Term Evolution, LTE) լայնաշերտ ինտերնետային ցանց։ Միակ ընկերությունը, որը 2011-ի վերջից կոմերցիոն նպատակով Երևանում շահագործում է LTE ցանց, «Ղ-Տելեկոմ»-ն է։ Սեպտեմբերի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կամփոփի այս տարվա հուլիսի 19-ին հայտարարված «801-811ՄՀց/842-852ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման համար» մրցույթի նախաորակավորման փուլը: Այս հաճախականություններն օգտագործվում են չորորդ սերնդի 4G/LTE (Long Term Evolution) հեռահաղորդակցային ցանց կառուցելու համար։ Հաճախականությունների մրցույթի պայմաններով ՀԾԿՀ-ն պետք է նախաորակավորի մասնակից ընկերություններին, դրանից հետո ընտրի հաղթող ընկերությանը։ Սպասվում է, որ սեպտեմբերի 25-ի ՀԾԿՀ-ի նիստում կհաստատվի կազմակերպված մրցույթի արդյունքում նախաորակավորված ընկերությունների ցանկը։ Ըստ որոշման նախագծի՝ նախաորակավորման փուլն անցել է մեկ ընկերություն՝ «Յուքոմը»։ Նախաորակավորումից հետո, ըստ մրցութային պայմանների, ընկերությունը պետք է ներկայացնի լիցենզիայի հայտ-առաջարկ, որի նվազագույն չափը սահմանված է Դ6,225 մլրդ։ Հաշվի առնելով, որ նախաորակավորման փուլն անցել է միայն «Յուքոմը», ամենայն հավանականությամբ այդ ընկերությունն էլ կճանաչվի հաղթող, եթե ապահովի մրցութային պայմանները՝ վճարի նվազագույն գումարը։ Մրցույթում հաղթող ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման լիցենզիան տրվելու է տասը տարի ժամկետով։ Ըստ ՀԾԿՀ-ի մրցույթի պայմանների՝ հաղթող ընկերությունը մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքում և հարակից հիմնական համայնքներում պետք է ապահովի լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ։ Երկու տարվա ընթացքում նման ծածկույթ պետ է ապահովվի Հայաստանի միջպետական մայրուղիների, ինչպես նաև բնակավայրերի առնվազն 80%-ում։ Ընդ որում, ծածկույթը պետք է ներառի Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան քաղաքների տարածքները, Երևան քաղաքը Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան քաղաքներին միացնող մայրուղիներն ամբողջությամբ, ինչպես նաև Երևան քաղաքը Ջերմուկ քաղաքին միացնող մայրուղու 95%-ը։ Ծառայության կոմերցիոն մեկնարկը պետք է տրվի ոչ շուտ, քան 2015թ. հունվարի 1-ը, իսկ մինչ այդ ընկերությունը, ցանցի կառուցման ընթացքում, էլեկտրամագնիսական համատեղելիությունն ապահովելու նպատակով պետք է համագործակցի Պաշտպանության նախարարության հետ։ Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունը ներկայում օպտիկամանրաթելային մալուխային ցանցով մատուցում է ինտերնետ հասանելիության, ինչպես նաև թվային հեռախոսակապի ու թվային հեռուստատեսության ծառայություններ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում