Apple-ը թարմացրել է iMac-ը

Apple-ը թողարկել է iMac անհատական համակարգիչների քառամիջուկ պրոցեսորով, նոր տեսաքարտով, Wi-Fi մոդուլով և PCIe ֆլեշ հիշողության կուտակման սարքով թարմացված և ավելի բարակ կաղապարով տարբերակը, հաղորդում է Mashable-ը:
Թարմացված iMac-ի ստանդարտ 21,5-դյույմանոց տարբերակն ունի 2,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Intel Core i5 պրոցեսոր, Iris Pro ինտեգրացիոն տեսաքարտ:
21,5 և 27-դյույմանոց էկրաններով iMac-ների մաքսիմալ պարամետրերը ներառում են 3,4 ԳՀց հաճախականությամբ Intel Core i5 պրոցեսոր, երկու անգամ ավելի մեծ տեսահիշողությամբ NVIDIA GeForce 700 տեսաքարտ: Այն օգտագործողները, որոնք կցանկանան գնել բարձր արտադրողականությամբ համակարգիչ, հնարավորություն ունեն պատվիրել մինչև 3,5 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Intel Core i7 պրոցեսորով և 4 Գբ տեսահիշողությամբ NVIDIA GeForce GTX 780M տեսաքարտով iMac համակարգիչ: Այն արդեն աշխատում է նոր սերնդի Wi-Fi 802.11ac մոդուլով՝ ցուցաբերելով 3 անգամ ավելի մեծ արագություն՝ նախորդ սերունդների 802.11ac տարբերակի համեմատությամբ:
Ստանդարտ պարամետրերով յուրաքանչյուր նոր iMac տրամադրվում է 8 Գբ օպերացիոն և 1 Տբ կոշտ սկավառակով հիշողությամ: Օգտագործողները նաև հնարավորություն ունեն պատվիրել 32 Գբ օպերացիոն և 3 Տբ կոշտ սկավառակով հիշողությամբ տարբերակը:
Թարմացված iMac-ը տրամադրվում է նախապես տեղադրված OS X Mountain Lion օպերացիոն համակարգով: Համակարգիչը հասանելի է Apple Online Store խանութ սրահներում:
Թեմա
Civilnet










