Facebook-ը կհեշտացնի օնլայն գնումները

Facebook-ն ունի նոր գործառույթ, որի օգնությամբ սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան գնումներ կատարել անմիջապես իրենց սմարթֆոններից, հաղորդում է TechCrunch-ը:
«Auto-Fill with Facebook» կոչվող գործառույթն իրենից ներկայացնում է iOS-ի համար նախատեսված Facebook բջջային ծրագրի հավելված, որը հնարավորություն կտա օգտատիրոջը գնումներ իրականացնել ինտերնետ խանութներից՝ առանց կրեդիտ քարտի տվյալների ավելորդ անգամ մուտքագրման, եթե դրանք արդեն պահպանված են սոցցանցի տվյալ պրոֆիլում: Վճարումն իրականացնելու համար հարկավոր է միայն հաստատել գնման գործողությունը:
«Auto-Fill with Facebook»-ը գտնվում է փորձնական փուլում և հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ օգտատերերի:
Թեմա
Civilnet










