Գլխավոր Լրահոս

Amazon-ը ներկայացրել է 3-րդ սերնդի Kindle Fire պլանշետները

Amazon-ը ներկայացրել է 3-րդ սերնդի Kindle Fire պլանշետները
Amazon-ը ներկայացրել է իր ֆիրմային 3-րդ սերնդի պլանշետները, հաղորդում է Mashable-ը: Նոր Kindle Fire HDX թողարկվել է երկու տարբերակով՝ 7 և 8,9-դյույմանոց էկրաններով, $229-ից $479 արժեքով: Այս երկու գաջեթներն ավելի մատչելի են, քան iPad-ն կամ iPad mini-ն, որոնց գինը $329-ից է սկսվում: Նոր սերնդի Kindle պլանշետներն նախորդ մոդելների համեմատ ունեն ավելի ուժեղ պրոցեսոր, որակյալ էկրան և 4G ցանցների հետ աշխատելու հնարավորություն: Kindle Fire HDX-ի 8,9-դյույմանոց տարբերակը ստացել է 2,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Snapdragon 800 պրոցեսոր, դարձնելով այն գրեթե երեք անգամ ավելի արագ, քան նախորդ սերնդի Kindle-ը: Թարմացվել է նաև տեսաքարտը, որը հնարավորություն կտա ունենալ տեսանյութերի և խաղերի ավելի որակյալ պատկեր: Kindle Fire HDX-ի հետ կտրամադրվեն նաև 8 գույնի կափարիչներ, որոնք ԱՄՆ-ում կարժենան $45-ից $70: Amazon-ը Kindle Fire HDX-ի մատակարարման գործընթացը կսկսի հոկտեմբերի 15-ից, իսկ ավելի մեծ չափերով տարբերակները՝ նոյեմբերի 7-ին: Ընկերությունը նաև հայտարարել է նախորդ սերնդի Kindle Fire HD պլանշետի արժեքը՝ մինչև  $139:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում