Գլխավոր Լրահոս

Կառավարությունը ծածկում է ԿԲ-ի վնասները

Կառավարությունը ծածկում է ԿԲ-ի վնասները

ԿԲ-ի վնասները անցյալ տարի կազմել են Դ20,88 մլրդ (նկարում՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը)։

Կառավարությունը ծածկելու է Կենտրոնական բանկի անցած տարվա Դ20,88 մլրդ-ի վնասները։ Գործադրի սեպտեմբերի 26-ի նիստի հաստատմանն է ներկայացված 2011թ. կառավարության կողմից տրամադրված Դ77,5 մլրդ անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակները Դ98,2 մլրդ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներով փոխարինելու որոշման նախագիծ։

Մուրհակները տրամադրվելու են պայմանով, որ ԿԲ-ն ֆինանսների նախարարությանը վերադարձնի Դ77,5 մլրդ-ի մուրհակները։

Կառավարությունը ԿԲ-ին տրամադրում է ցպահանջ մուրհակներ՝ հաշվի առնելով 2012թ. ֆինանսական գործունեության արդյունքում բանկի հաշվեկշռում առաջացած վնասը։

Ըստ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի, եթե ԿԲ հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը գերազանցում է պահուստների հանրագումարը, կառավարությունը գերազանցող գումարի չափով, որպես ներդրում ԿԲ կապիտալում, տրամադրում է անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ։

Ըստ ԿԲ-ի 2012թ. ֆինանսական հաշվետվության՝ բանկի վնասները կազմել են Դ20,88 մլրդ։ 2011թ. բանկն ունեցել էր Դ464 մլն-ի շահույթ։ Բանկի վնասների հիմնական աղբյուրը եղել են արժեզրկումից կորուստները՝ 30,3 մլրդ, ինչպես նաև այլ ծախսերը՝ 10,3 մլրդ։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում