Գլխավոր Լրահոս

Twitter-ը կսկսի տեղեկացնել արտակարգ իրավիճակների մասին

Twitter-ը կսկսի տեղեկացնել արտակարգ իրավիճակների մասին
Twitter միկրոբլոգների ծառայությունը կթողարկի Twitter Alerts ծառայությունը, որը օգտատերերին կտեղեկացնի արտակարգ իրավիճակների մասին, հաղորդում է Quartz-ը: Սմարթֆոնների օգտագործողներին զգուշացման հրահանգը կտրամադրվի push-ծանուցման կամ SMS ծառայությունների միջոցով, որոնք կուղարկվեն #alert հեշթեգով նշված թվիթի տեսքով: Գործառույթը կաշխատի միայն այն օգտատերերի մոտ, որոնք ունեն հատուկ գրանցում, իսկ SMS-ի միջոցով զգուշացումները կստանան այն օգտատերերը, որոնք կհամաձայնեն Twitter-ին տրամադրել իրենց անձնական բջջային հեռախոսահամարը: #alert հեշթեգ ունեցող թվիթները մյուսներից կտարբերակվեն հատուկ նարնջագույն նշանով: Սկզբնական շրջանում նախազգուշացման համակարգը կգործի միայն ԱՄՆ-ի տարածքում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Ծանուցումները Twitter-ը կտրամադրի կառավարական մասնագիտացված հաստատությունների և արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերող կազմակերպությունների հետ համատեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում