Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը Հայաստանում մաքսային բարեփոխումներին առանց ակնկալիքի է աջակցում. Հեֆերն

ԱՄՆ-ը Հայաստանում մաքսային բարեփոխումներին առանց ակնկալիքի է աջակցում. Հեֆերն

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանում մաքսային բարեփոխումների իրականացմանը` առանց որևէ ակնկալիքի. սեպտեմբերի 27-ին այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հրավիրած «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» համաժողովին` անդրադառնալով վերջին շրջանում առավել հաճախ տրվող հարցին, թե ինչ շահ ունի ԱՄՆ-ը` աջակցելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը:

«Բարեփոխումների հարցը մեզ հաճախ է տրվում. հարցնում են, թե Միացյալ Նահանգները կամ արևմտյան գործընկերները ինչու են փորձում բարեփոխումներ անել Հայաստանում և ի՞նչ օգուտ են ստանում դրանից։ Եթե անկեղծ ասեմ` ոչ մի բան: Մենք այս բարեփոխումները նրա համար չենք առաջ մղում, որ ԱՄՆ-ն կամ Վաշինգտոնը օգուտ ստանան, այլ բարելավում ենք գործարար միջավայրը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու համար»,- ասաց Հեֆերնը։

Դեսպանի խոսքով` Հայաստանում իրենց ներդրած ջանքերը, երբեմն` քննադատությունը, միայն մեկ նպատակ ունեն՝ խրախուսել երկրի տնտեսական աճը և աշխատատեղեր ստեղծել հայ ժողովրդի համար։

Ջոն Հեֆերն անդրադարձավ նաև Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը: Լրագրողներից մեկը, մեջբերելով «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի հայտարությունը, թե Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունը բոլորովին էլ անակնկալ չի եղել ԱՄՆ-ի համար, ավելին` այն կատարվել է Նահանգների ճնշման ներքո, դեսպանը պատասխանեց. «Հայաստանն ինքն է որոշում, և Միացյալ Նահանգներն ու Հայաստանի բարեկամ գործընկերները շարունակելու են աշխատել Հայաստանի հետ»։

Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանում մաքսային բարեփոխումներին ուղղված իրենց ամենամյա հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

Անդրադառնալով բարեփոխումների հիմնական կետին` գիլյոտինի ծրագրին` դեսպանն ասաց. «Շատ կարևոր գործընթաց է: Այն դեռ ընթացքի մեջ է, և հաջողությունների մասին չենք կարող խոսել, բայց մենք հետաքրքված ենք մասնակից լինել այդ գործընթացին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում