Գլխավոր Լրահոս

ԵՄ-Հայաստան ուղղությունների հստակեցումը՝ Վիլնյուսից հետո. Հրիստեա

ԵՄ-Հայաստան ուղղությունների հստակեցումը՝ Վիլնյուսից հետո. Հրիստեա

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո կառավարությունը դիմել է Եվրամիությանը՝ շարունակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումները. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

Դեսպանի խոսքով` շարունակվելու է երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով, մասնավորապես՝ ժողովրդավարության կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի, կառավարման համակարգի բարելավման՝ պայմանով, որ դրանք չխոչընդոտեն Մաքսային միության առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

Ի պատասխան հարցին, թե ինչ համամասնությամբ է իրականցվելու օժանդակությունը,  Հրիստեան ասաց․ «Ճշգրիտ թվեր կդժվարանամ ասել, քանի որ ԵՄ երկրները և Հայաստանը այն պետք է վերանայեն։ Վերանայումը պետք է հաշվի առնի այն փոփոխությունը, որ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը այլևս մաս չի կազմում»։

Ըստ ԵՄ դեսպանի՝ ժամանակ է անհրաժեշտ, որ Հայաստանի իշխանություններն ու ԵՄ երկրները խորհրդակցեն այս ամենի շուրջ։ Պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ անց պարզ կդառնա հետագա համագործակցության ուղղությունների հստակեցումը, Հրիստեան ասաց` Վիլնյուսի գագաթաժողովից հետո։ Ըստ նրա՝ պահանջվում է խորհրդափոխանակության մեծ աշխատանք, և անհրաժեշտ կլինի, որ «Հայաստանի իշխանությունները տեղեկացնեն, թե որտեղ է այն սահմանը, որից այն կողմ հնարավոր չէ համագործակցել»։

Հարցին, թե ԵՄ-ն կշարունակի շահագրգռված մնալ Հայաստանի ժողովրդավարացման հարցում, եթե հաշվի առնենք, որ Մաքսային միության երկրներում այն բավական ցածր մակարդակի վրա է, Հրիստեան ասաց, որ ժողովրդավարացման կայացումը ԵՄ-ի հիմնական և կարևորագույն նապատակներից է։ «Մաքսային միությանն անդամակցությունը ինքնուրույն որոշում է և ինքնիշխանության սահմաններում է, և մեր այսպիսի մոտեցումն է մեզ տարբերում ուրիշներից»,- հավելեց ԵՄ դեսպանը։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում