Գլխավոր Լրահոս

Nike-ի առաջատար դիզայները տեղափոխվում է Apple

Nike-ի առաջատար դիզայները տեղափոխվում է Apple
Apple ընկերությունն աշխատանքի է վերցրել Բեն Շաֆերին, որը Nike-ի առաջատար դիզայներն է և ղեկավարում է փորձարարական արտադրանքի նախագծման բաժինը, հաղորդում է Mashable-ը: Շաֆերը մասնակցել է Flyknit ուլտրաթեթև կոշիկների, ֆիթնես-թևնոցի և ակտիվ հանգստի սիրահարների համար նախատեսված Nike FuelBand քայլաչափի ստեղծմանը: Nike-ի արտադրանքը ճանաչված է Apple-ի թոփ մենեջերների մոտ՝ գլխավոր տնօրեն Թիմ Կուկն, օրինակ, FuelBand է օգտագործում: Շաֆերը Apple-ի կազմում հավանաբար կզբաղվի iWatch «խելացի» ժամացույցների և այլ էլեկտրոնիկայի մշակմամբ: Nike-ը հաստատել է Շաֆերի՝ ընկերությունը լքելու մասին տեղեկությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում