Apple-ն ու Google-ն ամենաթանկ բրենդերի աղյուսակում առաջ անցան Coca-Cola-ից

Interbrand խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդերի տարեկան վարկանշային աղյուսակը, հաղորդում է Verge-ը: Վերջին 13 տարվա ընթացքում այդ աղյուսակում անընդմեջ առաջին հորիզոնականն է զբաղեցրել Coca-Cola-ն, որն այս տարի դիրքերը զիջել է Apple և Google ընկերություններին:
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում է Apple-ը, որը 2012-ին 2-րդն էր, իսկ 2011-ին՝ 8-րդը: Interbrand-ը Apple բրենդը գնահատել է $98,3 մլրդ, որը 28%-ով բարձր է 2012թ․ ցուցանիշի համեմատ: Իսկ Coca-Cola-ի վարկանշային աճը վերջին 12 ամսվա ընթացքում կազմել է ընդամենը 2%՝ հասնելով $79,2 մլրդ-ի:
Տասը ամենաթանկ բրենդերից 5-ը հանդիսանում են IT ընկերություններ՝ Apple-ը, Google-ը, Microsoft-ը, Samsung-ն ու Intel-ը: IBM-ը դասվել է «բիզնես ծառայությունների» դասին: Ամենախոշոր դրական թռիչք է գրանցել Facebook-ը, որին հաջողվել է 69-րդ հորիզոնականից բարձրանալ 52-րդը: BlackBerry-ն, որը 2012թ․ զբաղեցնում էր 93-րդ հորիզոնականը, 2013-ին դուրս է մնացել վարկանշային աղյուսակից, իսկ Chevrolet-ն առաջին անգամ մուտք է գործել աղյուսակ: Ամենախոշոր անկումն է ապրել Nokia-ն՝ իջնելով 57-րդ հորիզոնական:
Թեմա
Civilnet










