Գլխավոր Լրահոս

«Արմենալը» վերազինում է ձուլման համալիրը

«Արմենալը» վերազինում է ձուլման համալիրը

Երևանի փայլաթեթեղագլանման «Արմենալ» գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող «Ռուսալ» ընկերության կազմի մեջ,  արդիականացման  2013-2014 թթ. ծրագրի շրջանակում անցկացնում է հալա-ձուլման համալիրի տեխնիկական վերազինում` մեծացնելու համար ալյումինե համաձուլվածքներից նախապատրաստվածքի թողարկումը: Ձուլածո նախապատրաստվածքը կիրառվում է փայլաթիթեղի արտադրության տեխնոլոգիական ցիկլում:

«Մեր նպատակն է ավելացնել ձուլածո նախապատրաստվածքի ամսական արտադրության ծավալը 3,1 հազ. տ-ից մինչև 3,7 հազ. տ: Դա կապահովի փայլաթիթեղագլանման սարքավորումների աճող պահանջը միջանկյալ արտադրանքի` ալյումինե ժապավենի տեսքով և թույլ կտա 2015-16 թթ. իրականացնել ռազմավարական նպատակը` հասնել 33,6 հազ. տ փայլաթեթեղի տարեկան արտադրության ծավալին կամ ավելացնել ձեռնարկության արտադրողականությունը 27%»,- ասել է «Արմենալի» գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, այս տարի գործարանի հալման տեղամասը կհամալրվի տրանսֆորմատորային ութերորդ ենթակայանով և հավելյալ նոր տիպի հովարանով: «Ռուսալի» արտադրական համակարգի շրջանակում արդեն իրագործվել է հալման տեղամասի անցման ծրագիրը 6-տոննանոց շերեփների, կրճատված է մետաղի լցման ժամանակը, ստեղծած է հալման վառարանների ինդուկտորների վերանորոգման տեղամաս: 2014թ. նախատեսվում է տեղադրել բյուրեղացնող գլանների պղնձե շապիկներ, որը կավելացնի անձույլ գլանվածքի ագրեգատների արտադրողականությունը 25-30%-ով:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում