Գլխավոր Լրահոս

Կառավարությունը տնտեսում է կենսաթոշակառուների վրա

Կառավարությունը տնտեսում է կենսաթոշակառուների վրա

Ամռանը գործադիրը ծրագրել էր 2014թ. հունվարի 1-ից միջին կենսաթոշակն ավելացնել 20%-ով։ Գալիք տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված է բարձրացում ընդամենը 15%-ով։ Հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կկազմի 36 հազ. դրամ՝ սպառողական նվազագույն զամբյուղի 56 հազ. դրամ արժեքի պայմաններում։

Կառավարության կողմից հուլիսի 4-ին հաստատված «Հայաստանի 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով» նախատեսվում է, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 580 դրամ՝ ներկայիս 450 դրամի դիմաց։ Սեպտեմբերի 28-ին գործադրի հավանությանն արժանացած 2014թ. պետբյուջեի նախագծով մյուս տարի մեկ տարվա աշխատանքային ստաժի համար նախատեսվում է վճարել 540 դրամ, կամ միջնաժամկետ ծախսային ծրագրով ծրագրված ցուցանիշից 7%-ով պակաս։

Միջնաժամկետ ծախսային ծրագրում կառավարությունը հաշվարկել էր, որ հիմնական կենսաթոշակի չափը 2014թ. համար 14 հազ. դրամ (2013-ին՝ 13 հազ. դրամ), իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի չափը 580 դրամ (2013-ին՝ Դ450) սահմանելու դեպքում 2014թ. պետբյուջեի ծախսերը կավելանան 34,8 մլրդ դրամով։

Պետբյուջեի նախագծում նշվել է, որ կենսաթոշակի հիմնական չափ՝ 14 հազ. դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեք՝ 540 դրամ սահմանելը, ինչպես նաև կենսաթոշակառուների թվի ավելացումը 7 հազ-ով (մինչև 452,2 հազ.) պետբյուջեի ծախսերը կավելացնի 28,2 մլրդ-ով։ «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 195,7 մլրդ դրամի ծախս։

Միջնաժամկետ ծախսային ծրագրում աշխատանքային մեկ տարվա ստաժի համար վճարվելիք գումարի չափը 40 դրամով կրճատելը կառավարությանը հնարավորություն է տվել կենսաթոշակառուների վրա «տնտեսել» 6,6 մլրդ դրամ։

Կառավարությունը հաշվարկել է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 2014թ. կկազմի 36 հազ.՝ 2013թ. 31,4 հազ դրամի դիմաց (աճը՝ 15%), այնինչ միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է միջին կենսաթոշակի աճ 20%-ով։

Հունվարի 1-ից միջին կենսաթոշակի չափը 1,7 հազ. դրամով պակաս կլինի միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվածից։

Վերջին անգամ Հայաստանում կենսաթոշակը բարձրացվել է 2011թ. հունվարի 1-ին։ Այս տարվա սեպտեմբերին, 2010թ. սեպտեմբերի համեմատ, Ազգային վիճակագրական ծառայություն տվյալներով գնաճը կազմել է 16,2%։ Այս տարվա դեկտեմբերին կուտակային գնաճը երեք տարվա կտրվածքով կազմի 17,3%։ Պարզ ասած, այս տարվա դեկտեմբերին կենսաթոշակառուների գնողունակությունը 2010թ. դեկտեմբերի համեմատ կրճատվել է 17,3%-ով։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից միջին կենսաթոշակի չափը նույնիսկ 15%-ով բարձրացնելու դեպքում կենսաթոշակառուների գնողունակության մակարդակն ավելի ցածր կլինի, քան 2010-ին։ Կենսաթոշակառուները շարունակելու են համարվել աղքատ, քանի որ 2013թ. երկրորդ եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 57 հազ. դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում