Գլխավոր Լրահոս

Թուրքիայի մեջլիսը կքննի Սիրիայի վերաբերյալ կառավարության առաջարկը

Թուրքիայի մեջլիսը կքննի Սիրիայի վերաբերյալ կառավարության առաջարկը

Թուրքիայի կառավարությունը հոկտեմբերի 1-ին մեջլիս է ներկայացրել Սիրիայում մեկ տարի ժամկետով ռազմական գործողություններում ներգրավվելու կամ զորքեր ուղարկելու առաջարկը, որը թուրքական խորհրդարանում կքքնվի առաջիկա օրերին: Եթե խորհրդարանը դրական որոշում ընդունի, թուրքական զինուժը հնարավորություն կստանա անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ ծավալել Սիրիայում, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

2012թ. հոկտեմբերի 4-ին մեջլիսը թույլատրել էր զինուժին անդրսահմանային ռազմական գործողություններ ձեռնարկել մեկ տարի ժամկետով, որի լրանալուն պես կառավարությունը խորհրդարան է ներկայացրել ռազմական գործողություններ սկսելու մասին նոր փաստաթուղթ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած փաստաթղթում, մասնավորապես, նշված է, որ Սիրիայի քիմիական զենքը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար, ավելին՝ սիրիական հակամարտության հետևանքով սպանվել է Թուրքիայի 71 քաղաքացի:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում