Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն կօգնի բարելավել ֆինանսական հաշվետվությունների համակարգը Հայաստանում

ՀԲ-ն կօգնի բարելավել ֆինանսական հաշվետվությունների համակարգը Հայաստանում

STAREP համաժողովի մասնակիցները, Վիեննա, հոկտեմբերի 1, 2013

Համաշխարհային բանկը Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում հոկտեմբերի 1-ին տվել է «Աուդիտի և հաշվետվությունների կատարելագործումը Արևելյան գործընկերության երկրներում» (STAREP) նոր ծրագրի մեկնարկը, որի մասնակից պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` համաժողովի մասնակիցները քննարկել են, թե միջազգային հաշվետվական ստանդարտների և միջազգային ու եվրոպական կանոնակարգիչ դաշտի վերջին ու առաջիկայում նախատեսվող փոփոխություններն ինչ կերպ կանդրադառնան հաշվապահական հաշվառման ու աուդիտի բարեփոխումների իրենց պլանների վրա:

Այս կապակցությամբ ՀԲ փոխնախագահ ու վերստուգող Չարլզ ՄքԴանոուն ընդգծել է ներդրումային որոշումների հարցում առանցքային գործոն հանդիսացող կորպորատիվ հատվածի ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների բարելավման աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Բացի այդ` նա առանձնացրել է աուդիտի կարգավորման մեծացող կարևորությունը և ինտեգրացված հաշվետվությունների դերը:

ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանի տնօրեն Հենրի Կերալին ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրներում գործարար միջավայրի որակի բարձրացման հարցում արդյունավետ ֆինանսական հաշվետվությունների ունեցած ներգործությունը: Հաշվապահական հաշվառման ու աուդիտի լավ համակարգերը նաև մեծացնում են թափանցիկությունը՝ դրանով իսկ օգնելով կոռուպցիայի նվազեցմանը:

«Ակնկալում ենք, որ նոր STAREP տարածաշրջանային ծրագիրը նոր թափ կհաղորդի կորպորատիվ հաշվետվությունների համակարգի բարեփոխումներին: Ծրագրի ներքո կարևորվում է միմյանցից սովորելու պրակտիկան, ինչպես նաև առանձին օժանդակություն է ցուցաբերվելու Հայաստանին կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների դաշտը բարելավելու ու տեղական հաստատությունների կարողությունները զարգացնելու հարցում»,- ասել է  ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Համաժողովի փակմանը ՀԲ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Ծրագրային ծառայությունների ու որակի վարչության տնօրեն Սամիա Մսադեքը ընդգծել է Արևելյան գործընկերության երկրներում գործարար միջավայրի բարելավմանը (հատկապես ՓՄՁ-ների համար) ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունների, այդ թվում՝  STAREP-ի կարևորությունը:

STAREP-ը, որ սկզբնապես ֆինանսավորվում էր Զարգացման ավստրիական գործակալության և Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից, նախատեսում է օգնել մասնակից պետություններին ձևավորել հաշվապահական հաշվառման ու աուդիտի կայուն ու արդյունավետ շրջանակ, որը համահունչ է միջազգային ստանդարտներին և հաշվի է առնում ԵՄ օրենքների ու կանոնակարգերի համակարգով կամ acquis communautaire-ով առաջ քաշվող պահանջները:

STAREP-ն իրականացվելու է ՀԲ Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի (CFRR)  կողմից, որը ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների իրականացման հետ կապված գիտելիքա-խորհրդատվական ծառայություններ ապահովող մասնագիտացված կառույց է Վիեննայում: Նոր ծրագիրը կկառուցվի այն հաջողությունների շուրջ, որոնք գրանցվել են հարավարևելյան Եվրոպայի ԵՄ անդամության թեկնածու երկրներում CFRR-ի իրականացրած «Ճանապարհ դեպի Եվրոպա. Հաշվապահական հաշվառման բարեփոխումներ ու ինստիտուցիոնալ հզորացում» (REPARIS) ծրագրի շրջանակում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում