Գլխավոր Լրահոս

Բիլ Գեյթսին ցանկանում են վռնդել Microsoft-ից

Բիլ Գեյթսին ցանկանում են վռնդել Microsoft-ից
Microsoft ընկերության երեք ազդեցիկ ներդրողները, որոնցից յուրաքանչյուրն ունի 5% կորպորացիոն բաժնետոմս, ցանկանում են հեռացնել Բիլ Գեյթսին ընկերության տնօրենների խորհրդի պաշտոնից, հաղորդում է Reuters-ը: դեռ պարզ չէ՝ արդյո՞ք համաձայն կլինեն այս որոշման հետ ընկերության մյուս 20 բաժնետերերը: Խոշոր IT ընկերության հիմնադրին մեղադրում են այն հարցում, որ նա դեմ է նոր ռազմավարությունների կենսագործմանը: Ներդրողները նաև կարծում են, որ Գեյթսը սահմանափակում է Microsoft-ի գործադիր տնօրենի լիազորությունները և խոչընդոտում փոփոխությունների իրագործմանը: Անհանգստությունները վերաբերում են նաև այն փաստին, որ Գեյթսը, որը հանդիսանում է Microsoft-ի 4,5% բաժնեմասի սեփականատերը, մեծ ժամանակ է տրամադրում իր բարեգործական ֆոնդին, ինչը բերում է ընկերության բաժնետոմսերի արժեզրկման: Ներկա պահին ընկերությունը նախկին գլխավոր տնօրեն Բալմերին փոխարինող է փնտրում: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն Ford-ի ղեկավար Ալան Մուլալին է:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում