Գլխավոր Լրահոս

Yahoo!-ն կգնի խաղադրույքների ծրագրային մշակմամբ զբաղվող Hitpost-ը

Yahoo!-ն կգնի խաղադրույքների ծրագրային մշակմամբ զբաղվող Hitpost-ը
Yahoo!-ն ծրագրում է ձեռք բերել սպորտային մրցույթների շուրջ խաղադրույքներ անելու համար նախատեսված Hitpost բջջային ծրագրերի մշակման ծառայությունը, հաղորդում է TechCrunch-ը: Hitpost-ը հիմնադրվել է Ահարոն Կրեինի (Aaron Krane) կողմից՝ մի շարք ներդրողների հետ համատեղ, որոնց թվում են Khosla Ventures-ն ու Floodgate-ը: Ավելի վաղ Կրեինը մասնակցել է Slide ընկերության սոցխաղերի ծրագրային մշակման գործին, որն այնուհետև գնել է Google-ը: Hitpost-ը ստեղծել է մի քանի հանրահայտ բջջային ծրագիր, ներառյալ SportsBet-ը, որի բեռնումների քանակը Google Play օնլայն խանութում կազմում է 1-5 մլն: SportsBet-ի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն խաղադրույքներ իրականացնել: Hitpost-ի և Yahoo!-ի գործարքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Hitpost-ի 7 հոգանոց խումբը կներգրավվի Yahoo!-ի կազմում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում