Google-ը 2013թ․ հոկտեմբերի14-ին, հավանաբար, կներկայացնի նոր սերնդի Nexus 5 սմարթֆոնը, հաղորդում է Mashable-ը: Սմարթֆոնը կունենա 4,97-դյույմանոց Full HD էկրան, 2,3 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն հիշողություն, 16 Գբ ֆլեշ հիշողություն, մագնիտոմետր, գիրոսկոպ, լուսավորության և հեռավորության ցուցիչներ (սենսորներ), բարոմետր և կաշխատի Google Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ սմարթֆոնի հիմնական տեսախցիկի վերաբերյալ: Nexus 5-ը հավանաբար կլինի աշխարհում առաջին սմարթֆոնը, որը կստանա MEMS տեսախցիկ (միկրոէլեկտրամեխանիկական համակարգ):
Nexus 5-ը կստանա նաև 1/3,2-դյույմանոց 8 Մգպ սենսոր: ՏԵսախցիկի մոդուլը մշակել են DigitalOptics և Lite-On Technology ընկերությունների մասնագետները: Սմարթֆոնը կունենա նաև դիմային 1,2 Մգպ տեսախցիկ:
Civilnet











