Google-ն իրականացրել է հերթական գնումը` ձեռք է բերել ժեստերի ճանաչման ծրագրային մշակման Flutter տեխնոլոգիան, հաղորդում է Verge-ը:
Flutter-ն իրականացնում է Mac OS և Windows օպերացիոն համակարգի ծրագրային ապահովումը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ժեստերի օգնությամբ կառավարել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են iTunes-ը և QuickTime-ը:
Flutter-ն արդեն հանդիսանում է Google-ի մի մասը:
Flutter-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ծրագրային մշակմամբ զբաղվող խումբը կշարունակի հետազոտությունները ժեստերի ճանաչման տեխնոլոգիայի ասպարեզում: Վերոնշյալ գործարքի պայմանների համաձայն՝ Flutter-ը որոշ ժամանակ կշարունակի պահպանել իր գոյությունը:
Civilnet











