Գլխավոր Լրահոս

Dell-ը ներկայացրել է XPS շարքի 3 նոր ուլտրաբուք

Dell-ը ներկայացրել է XPS շարքի 3 նոր ուլտրաբուք
Dell-ը թարմացրել է XPS շարքի 3 նոութբուք, որոնց էկրանները պաշտպանված են Gorilla Glass ապակիով, հաղորդում է Cnet-ը: Դրանք ունեն Intel Core 4 սերնդի պրոցեսոր, SSD հիշողության կուտակման սարք,  Wi-Fi (802.11ac) և կաշխատեն նոր Windows 8.1 օպերացիոն համակարգով: XPS 11-ն իրենից ներկայացնում է նոութբուքի և պլանշետի համադրություն և ունի 11,6-դյույմանոց էկրան, Intel Core i3 և i5 (Haswell) պրոցեսորներ, 4 Գբ օպերացիոն և 80 Գբ, 120 Գբ կամ 256 Գբ SSD հիշողության կուտակման սարք: XPS 11-ի վաճառքը կմեկնարկի այս նոյեմբերին, արժեքը՝ սկսած $1000-ից: Հաջորդ՝ XPS 13 մոդելը կհանդիսանա 13,3-դյույմանոց թաչսքրին էկրանով ամենաբարակ ուլտրաբուքը: Այն կստանա մինչև Intel Core i7 պրոցեսոր, 4-8 Գբ օպերացիոն հիշողություն, 128/256 Գբ հիշողության կուտակման սարք, երկու USB 3.0 և մեկ miniDisplayPort: Նոր XPS 13-ը կթողարկվի նույն ժամանակահատվածում և նույն արժեքով, ինչ XPS 11-ը:
Երրորդ՝ XPS 15 մոդելը կունենա NVIDIA GeForce GT 750M տեսաքարտ, 16 Գբ օպերացիոն հիշողություն, 512 Գբ կոշտ սկավառակ, Core i7 պրոցեսոր, 15,6-դյույմանոց էկրան, որի արժեքը կկազմի $1500:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում