Գլխավոր Լրահոս

Apple-ը խոստանում է շտկել iMessage-ի խնդիրը

Apple-ը խոստանում է շտկել iMessage-ի խնդիրը
Այս շաբաթ հայտնաբերվել էր Apple ընկերության iMessage մեսենջերի մի խնդիր, որի պատճառով iOS7 նոր օպերացիոն համակարգով աշխատող iPhone, iPad և iPad Touch գաջեթներից հաղորդագրությունները չէին հասնում հասցեատիրոջը, հաղորդում է Mashable-ը: Խնդիրն առնչվում էր նաև վերոնշյալ սարքերից այլ արտադրողների հեռախոսներին հաղորդագրությունների ուղարկմանը: Apple-ը պաշտոնապես հաստատել է խնդրի առկայությունը և հայտնել, որ արդեն զբաղվում է լուծման ուղղությամբ՝ թողարկելով iMessage-ի թարմացված տարբերակը: iMessage-ը հնարավորություն է տալիս անվճար տեքստային հաղորդագրություններ ուղարկել Wi-Fi և 3G կապի միջոցների օգնությամբ՝ օգտագործելով բջջային սարքերն ու Mac համակարգիչը: Այլ բջջային սարքավորումների համեմատ՝ iMessage-ը հնարավորություն է տալիս հաղորդագրություններն ուղարկել հեռախոսից հեռախոս, հեռախոսից՝ iPad և iPod, ինչպես նաև՝ Mac համակարգիչներին: iOS 7-ից օգտվողները բողոքում են նաև սարքավորումների գրաֆիկական աշխատանքից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում