Վիճակագրությունը պաշտոնապես կհրապարակվի 2013թ․ հոկտեմբերի 4-ին:Mercedes-ը վաճառել է ռեկորդային թվով ավտոմեքենաներ

Mercedes-Benz-ը վաճառել է ամենաշատ ավտոմեքենաները մեկ ամսում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի գնորդների ցուցաբերած մեծ պահանջարկի շնորհիվ, հաղորդում է Bild-ը:
Daimler ավտոկոնցեռնի մեջ մտնող ընկերության համաշխարհային վաճառքների ծավալը 2013թ․ սեպտեմբերի տվյալների համաձայն կազմել է ավելի քան 142 հազ․ ավտոմեքենա:
Վերոնշյալ ցուցանիշը, ամսական կտրվածքով, ամենամեծն է ընկերության հիմնադրման տարուց՝ 1886-ից ի վեր:
Համեմատության համար նշենք, որ 2012թ․ նույն ժամանակահատվածում վաճառքի ծավալներն աճել են 15,9%-ով, մասնավորապես՝ Թուրքիայում 31,5%, Մեծ Բրիտանիայում՝ 28% և Ռուսաստանում՝ 20,1%-ով:
Վիճակագրությունը պաշտոնապես կհրապարակվի 2013թ․ հոկտեմբերի 4-ին:
Վիճակագրությունը պաշտոնապես կհրապարակվի 2013թ․ հոկտեմբերի 4-ին:Թեմա
Civilnet










