Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2013

Հայկական ինտերնետի Circle.am վարկանշային համակարգը և ֆինանսատնտեսական լրատվության «Բիզնես 24» (www.b24.am) նախագիծը կազմել են 2013թ. հունիս-օգոստոս ամիսների Հայաստանի առաջատար պրովայդերների տասնյակը` «Հայաստանի առաջատար պրովայդերներ. ամառ 2013» զեկույցը:
Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա:
Ըստ պրովայդերների
1. Beeline - առաջատարի ցուցանիշը հունիս-օգոստոս ամիսներին աճել է 0,36 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է կրճատում 4,36 տոկոսային կետով կամ 9,05%-ով:
2. Ucom - 2013թ. մայիսի համեմատ գրանցվել է աճ` 0,9 տոկոսային կետով: Վերջին տարում աճը կազմել է 6,7 տոկոսային կետ կամ 48,58%:
3. Orange - ամռանը արձանագրվել է ցուցանիշի անկում 0,85 տոկոսային կետով: Անցյալ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է կրճատում` 2,74 տոկոսային կետով կամ 15,76%-ով:
4. Vivacell-MTS - ամռան երեք ամիսներին օպերատորի ցուցանիշը նվազել է 0,27 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ ցուցանիշի անկումը կազմել է 0,13 տոկոսային կետ կամ 1,42%:
5. Rostelecom - ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0,07 տոկոսային կետով: Անցյալ տարվա ամռան վերջի համեմատ արձանագրվել է աճ` 1,02 տոկոսային կետով կամ 31,09%-ով:
6. ADC - հունիս-օգոստոս ամիսներին գրանցվել է անկում 0,22 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է ցուցանիշի կրճատում 0,67 տոկոսային կետով կամ 22,56%-ով:
7. Arminco - ամռան ընթացքում ցուցանիշը նվազել է 0,04 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0,71 տոկոսային կետով կամ 36,98%-ով:
8. KT - արցախյան ընկերության ցուցանիշը ամռան ընթացքում աճել է 0,08 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է աճ` 0,28 տոկոսային կետով կամ 45,16%-ով:
9. YPI (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) - առաջին անգամ է հայտնվել տասնյակում:
10. Bionet - ամռան ընթացքում ցուցանիշն աճել է 0,01 տոկոսային կետով:
Տարեկան միտումներ և եզրահանգումներ
2013թ. հունիսին առաջատար տասնյակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 97,67%-ը, հուլիսին` 97,56%-ը, օգոստոսին` 97,73%-ը: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 97,59%, իսկ անցյալ տարվա օգոստոսին` 98,17%:
Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2013թ. հունիս` 91,21%, հուլիս` 91,57%, օգոստոս` 92,23%: Այս տարվա մայիսին սույն ցուցանիշը կազմել է 92,02%, իսկ 2012թ. օգոստոսին` 91,74%:
Ցուցանիշները փաստում են, որ ոլորտի խոշորացման կամ կենտրոնացման միտումները դադարել են:
Ամռան ընթացքում դադարել է Beeline-ի ցուցանիշի արդեն երկար ժամանակ տևող անկումը, անգամ արձանագրվել է մի փոքր աճ: Ucom-ը շարունակում է աճի տեմպերով բացարձակ առաջատար մնալ: Բջջային ինտերնետի ոլորտում ստատուս քվոն պահպանվում է: Զգալիորեն նվազել են Rostelecom-ի աճի տեմպերը, թեև ամռան ընթացքում արձանագրվել է թեթև աճ: Շարունակում են նվազել ADC-ի և Arminco-ի ցուցանիշները: Անակնկալ մեծ աճ է արձանագրվել «Ղարաբաղ Տելեկոմի» կողմից, սակայն մասնաբաժնի փոքր լինելու պատճառով դեռևս վաղ է հետևություններ անել:
Ամսական ցուցանիշներ
Հունիս - 1. Beeline` 42,89% (մայիսի համեմատ՝ -0,53 տոկ. կետ), 2. Ucom` 19,92% (+0,33 տոկ. կետ), 3. Orange` 15,03% (-0,46 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9,10% (-0,19 տոկ. կետ), 5. Rostelecom` 4.27% (+0,04 տոկ. կետ), 6. ADC` 2,97% (+0,45 տոկ. կետ), 7. Arminco` 1,42% (+0,17 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 1,07% (+0,25 տոկ. կետ), 9. YPI` 0,52%, 10. Bionet` 0,48% (+0,01 տոկ. կետ):
Հուլիս - 1. Beeline` 43,24% (հունիսի համեմատ՝ +0,35 տոկ. կետ), 2. Ucom` 20,58% (+0,66 տոկ. կետ), 3. Orange` 14,86% (-0,17 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8,70% (-0,40% տոկ. կետ), 5. Rostelecom` 4,19% (-0,08 տոկ. կետ), 6. ADC` 2,66% (-0,31 տոկ. կետ), 7. Arminco` 1,32% (-0,10 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0,88% (-0,19 տոկ. կետ), 9. YPI` 0,64% (+0,12 տոկ. կետ), 10. Bionet` 0,49% (+0,01 տոկ. կետ):
Օգոստոս - 1. Beeline` 43,78% (հուլիսի համեմատ՝ +0,54 տոկ. կետ), 2. Ucom` 20,49% (-0,09 տոկ. կետ), 3. Orange` 14,64% (-0,22 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9,02% (+0,32% տոկ. կետ), 5. Rostelecom` 4,30% (+0,11 տոկ. կետ), 6. ADC` 2,30% (-0,36 տոկ. կետ), 7. Arminco` 1,21% (-0,11 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0,90% (+0,02 տոկ. կետ), 9. YPI` 0,61% (-0,03 տոկ. կետ), 10. Bionet` 0,48% (-0,01 տոկ. կետ):
Civilnet










