Գլխավոր Լրահոս

Narrative Clip ֆոտոխցիկը կթողարկվի նոյեմբերի 1-ին

Narrative Clip ֆոտոխցիկը կթողարկվի նոյեմբերի 1-ին
Շուտով կներկայացվի Narrative Clip փոքր ֆոտոխցիկը, որն ամրանում է հագուստին և անընդհատ լուսանկարում, հաղորդում է TechCrunch-ը: Ավելի վաղ այն հայտնի էր որպես Memoto, որին, կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերության օգնությամբ, հաջողվել էր ներդրողներից հավաքագրել $550 հազ․: Ինչպես հաղորդել է ստարտափի ղեկավար Մարտին Կալստրեմը՝ ծրագրային մշակման մասնագետները ստիպված են եղել փոխել նախագծի անունը, քանի որ Memoto-ն արդեն գրանցվել է այլ ընկերությունների կողմից: Narrative Clip-ը բավական փոքր չափսերի է և ամրանում է հագուստին, ունի 5 Մգպ ֆոտոսենսոր, որի օգնությամբ մեկ րոպեում անում է երկու լուսանկար: Կատարված լուսանկարները կապվում են ժամանակի և աշխարհագրական կոորդինատների հետ, որից հետո փոխանցվում ստարտափի անվտանգ սերվերներ: Օգտագործողը հնարավորություն կունենա հատուկ բջջային ծրագրի միջոցով ընտրել անհրաժեշտ լուսանկարները:
Narrative Clip-ը կթողարկվի 2013թ․ նոյեմբերի 1-ին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում