Գլխավոր Լրահոս

Yahoo-ն կվճարի բարեխիղճ հաքերներին

Yahoo-ն կվճարի բարեխիղճ հաքերներին
Yahoo-ն որոշել է մշակել ընկերության արտադրանքի խնդիրների և սխալների վերաբերյալ տեղեկություններ հաղորդող բարեխիղճ հաքերների խրախուսման սեփական ծրագիրը,  հաղորդում է Verge-ը: Խրախուսական նվազագույն գումարը կլինի $150, առավելագույնը՝ $15 հազար: Խրախուսական ծրագիրը տարածվում է այն սխալների վրա, որոնք հայտնաբերվել են 2013թ․ հուլիսի 1-ից: Գումարային խրախուսման ծրագրեր են իրականացնում նաև Google, Facebook, Yandex և Microsoft ընկերությունները: Գլխավոր պայմանն այն է, որ հայտնաբերված խոցելիությունը չօգտագործվի տվյալ ծառայության օգտատերերի դեմ: Yahoo-ի անվտանգության բաժնի ղեկավար Ռամսես Մարտինեսն ասել է, որ ընկերությունն ամսական սպասարկում է շուրջ 800 մլն օգտատիրոջ և իրենք պարտավոր են ապահովել նրանց անվտանգությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում