Գլխավոր Լրահոս

Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Ք. Փեքինհեմը լքել է ընկերությունը

Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Ք. Փեքինհեմը լքել է ընկերությունը
Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Քևին Փեքինհեմn անհասկանալի պատճառներով հեռացել է ընկերությունից, հաղորդում է The New York Times-ը: Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել Փեքինհեմի քայլը: Վերջինս նույնպես չի մեկնաբանել սեփական քայլը: Նա Samsung-ում աշխատել է շուրջ երկու տարի, ղեկավարելով ընկերության ամերիկյան գրասենյակը՝ մասնակցել է Galaxy դասի մի շարք բջջային սարքավորումների ստեղծման գործընթացին: Մասնավորապես՝ Փեքինհեմի օգնությամբ է թողարկվել Samsung Galaxy SIII սմարթֆոնը, որը 2012-ին հանդիսացավ iPhone-ի գլխավոր մրցակիցներից մեկը: Մինչ7 Samsung ընդունվելը` Փեքինհեմը պատասխանատու էր Sprint բջջային օպերատորի արտադրանքների ծրագրային մշակման համար, հետո զբաղեցրել է Amerilink Telecom ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում